ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասված է․ «Պարարվեստի հարգելի՛ ներկայացուցիչներ, Այսօր աշխարհում նշվում է Պարի միջազգային օրը՝ ի նշանավորումն արվեստի այս գեղեցիկ ճյուղի և դրա երախտավորների։ Պարը ոչ միայն արվեստ է, այլև հաղորդակցման լեզու, որով հարաբերվում են բոլոր ազգերն ու հասարակությունները։ Հայկական պարն իր ոգեշունչ բովանդակությամբ, բազմաշերտ …

