Տարեսկզբից հարուցվել է 20 վարչական վարույթ․ աղմուկի որ տեսակից են հիմնականում բողոքում քաղաքացիները 

Լուրեր

05.08.2026 | 15:00
Կիևի մարզում ռուսական հարվածի հետևանքով ոչնչացվել է ուկրաինական Rozetka մարկետփլեյսի ամենախոշոր պահեստը
05.08.2026 | 14:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
05.08.2026 | 14:31
Էլեկտրոմոբիլների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 4-ը ներառյալ
05.08.2026 | 14:20
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի միջոցները․ բյուջեն հասել է 402 մլն դոլարի
05.08.2026 | 14:14
Նովակ Ջոկովիչը թենիսի բարեփոխման առաջարկ է արել
05.08.2026 | 14:05
Դերձակներին և կոշկակարներին փոխարինել են մերկապարուհիները․ Հակոբյանը՝ գույքի մասնավորեցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:54
Արարատ Միրզոյանը Սոկոլովի և ԱՄՆ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ին վերաբերող հարցեր
05.08.2026 | 13:45
«Ես մանկապարտեզ չունեմ, այ ցավդ տանեմ․ աչքիս՝ ես ու դու մենակ չունենք»․ ԱԺ-ում կատակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:36
Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում
05.08.2026 | 13:34
Հայտնի է՝ որքան աշխատավարձ է «Ռեալն» առաջարկել Վինիսիուսին նոր պայմանագրով
05.08.2026 | 13:25
Ընտրություններից մեկ շաբաթ անց հարկայինը զինված մտել է մեր ընկերություններ ստուգումների. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:17
Կառավարությունը նախատեսում է շուրջ 320 մլն դոլարի նոր բյուջետային վարկեր ներգրավել ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
05.08.2026 | 13:08
Արագածոտնի մարզի դատախազությունը դատարան է ուղարկել ծանր հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական գործ
05.08.2026 | 12:59
Թրամփի գոլֆի դաշտի մոտ զինված տղամարդ է ձերբակալվել
05.08.2026 | 12:53
Տեսչական մարմինը զգուշացնում է՝ բարձր ջերմաստիճանի պատճառով աճել է հրդեհների և պայթյունների վտանգը
Բոլորը

Բնակիչների բողոքների հիման վրա այս տարվա ընթացքում ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը կողմից իրականացվել է 20 վարչական վարույթ։ Դրանցից 3 եղել են շինարարական, 4 բարձր երաժշտության և 13-ը այլ (տրանսֆորմատորային ենթակայան, օդորակիչ, չիլլեր) հետևանքով առաջացող աղմուկի հետ կապված։ Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում է ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը։ 

Տեսչական մարմինը փոխանցում է, որ բողոքները հիմնականում վերաբերում են բարձր երաժշտությանը և շինարարական աշխատանքների ընթացքում առաջացող աղմուկին։ 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն՝ սանիտարական, սանիտարահիգիենիկ կանոնները և նորմաները, հիգիենիկ նորմատիվները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանցն կատմամբ՝ քառասնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով։ 

Վարչական վարույթի շրջանակներում գործիքային չափումներ իրականացնելու իրավասություն ունեցող կազմակերպության կողմից պայմանագրային հիմունքներով իրականացվում են համապատասխան չափումները և տրվում են եզրակացություններ։ Խախտումների արձանագրման դեպքում՝ խախտումներ թույլ տված կազմակերպության ղեկավարին տրվում է կարգադրագիր և ժամկետ խախտումների վերացման նպատակով։ 

Տեսչական մարմինը նաև հայտնում է՝ իր լիազորությունների շրջանակում վերահսկողություն իրականացնում է ստուգումների և վարչական վարույթների միջոցով, սակայն չի կարող առանց որևէ հիմքի իր նախաձեռնությամբ իրականացնել աղմուկի մակարդակի չափում։ 

 

Անի Թամրազյան