Ինչու է աղմկում Երևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Իրինա Մելիքսեթյանը ստիպված է առավոտից երեկո լսել իր տան դիմաց իրականացվող հորատման աշխատանքների աղմուկը։ Ասում է՝ այս ընթացքում հանգիստը կորցրել է, անգամ առողջական խնդիրներ է ձեռք բերել։

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ աղմուկը մարդու առողջության վրա․ առողջապահության ոլորտի մասնագետները մատնանշում են միջազգային գիտահետազոտական կենտրոնների առաջարկները։

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շրջակա միջավայրի հիգենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը նշում է՝ աղմուկի հետևանքով նաև հնարավոր են սիրտ-անոթային համակարգի, ճնշման բարձրացման ավելի խորը խանգարումներ։

ՀՎԿԱԿ-ի մասնագետներն աղմուկի չափման մշտադիտարկում են իրականացնում աղմկաչափի միջոցով։ Կենտրոնի ակուստիկայի, ճարտարագիտատեխնիկական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պատասխանատու Կարո Փալայանը նշում է՝ դրսի աղմուկի 80 տոկոսը մեքենաների հոսքի հետևանքով է, սակայն այսօր կան նաև այլ գործոններ, որոնք նպաստում են աղմուկի մակարդակի աճին։

Մասնագետը ցույց է տալիս աղմկաչափն ու ներսում և դրսում չափումներ անում։ Ասում է՝ մարդու հանգստի համար սենյակի ներսում ընդունելի է 30 դեցիբելը, մեր զրույցի ընթացքում այն հասնում էր 56 դեցիբելի, որը նորմայի սահմաններում է։ Դրսում մեքենանների շարժի ժամանակ աղմկաչափը ցույց էր տալիս մինչև 76 դեցիբել։

2002-ին Հայաստանում հաստատված, այնուհետև փոփոխությունների ենթարկված «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» սանիտարական նորմի համաձայն՝ ժամը 07։00-23։00-ն բնակարան ներթափանցող աղմուկը պետք է չգերազանցի 40 դեցիբելը, իսկ 23։00-07։00-ը՝ 30 դեցիբելը։ Բնակելի շենքերին, պոլիկլինիկաների, ամբուլատորիաների, դիսպանսերների, հանգստյան տների, պանսիոնատների, ծերերի և հաշմանդամների համար տուն-ինտերնատների, մանկապարտեզների, դպրոցների և ուսումնական այլ հաստատությունների, գրադարանների շենքերին անմիջապես հարող տարածքներում 07։00-23։00-ը պետք է չգերազանցի 70 դեցիբելը, իսկ 23։00-07։00-ն՝ 60 դեցիբելը։

Վերջին անգամ Երևանն աղմուկի քարտեզ է ունեցել 1979 թվականին։ Հասկանալու համար, թե Երևանում աղմուկի մակարդակը որքան է և ինչ ազդեցություն կարող է ունենալ բնակչության առողջության վրա՝ 2019-ին ՀՎԿԱԿ-ը սկսել է Երևանի քարտեզագրման գործընթացը։ Քարտեզագրվել է փոքր կենտրոնը, նախատեսվում է գործընթացը շարունակել և ընդգրկել Երևանի մյուս հատվածները։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ 85 դեցիբելը գերազանցող աղմուկի պայմաններում մարդը 8 ժամից ավելի չպիտի մնա։ Իսկ եթե աղմուկը գերազանցում է 100 դեցիբելը, ապա 15 րոպեից ավելի նման պայմաններում մնալն արդեն վտանգավոր է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան