Բաքուն չի բացահայտում Արցախում մնացած հայերի թիվը

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Ադրբեջանական Թուրան գործակալությունը դիմել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակին՝ փորձելով պարզել, թե Արցախում իրականացված ռազմական ագրեսիայից ու էթնիկ զտումից հետո քանի՞ հայ է մնացել և ի՞նչ կարգավիճակ ունի։

Պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռաշիդ Ռումզադեի կողմից ստորագրված պատասխան նամակում հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևայի՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչների հետ հանդիպման մասին տեղեկությունը։ Նա ասել է, թե ՄԻՊ-ի մանդատի համաձայն՝ «հոգ են տանում երկրում ապրող յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների մասին՝ անկախ նրա ազգությունից, կրոնից, լեզվից և ռասայից»։

Մարտի 28-ին Սաբինա Ալիևան հանդիպել էր Ստեփանակերտում բացված Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության ապաստարանում գտնվող, ինչպես նաև այս հաստատությունից դուրս բնակվող հայերի հետ։

Պաշտոնական նամակն ավարտվում է «Տեղեկություն ստանալու մասին» օրենքի 35-րդ հոդվածի համաձայն՝ օմբուդսմենի գրասենյակի կողմից հրապարակվող տեղեկատվության նկատմամբ սահմանափակումներ մտցնելու իրավունքի մասին հիշեցմամբ։

Հայերին սննդով ապահովելու հարցի վերավերյալ էլ ՄԻՊ-ն առաջարկել է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Գերատեսչությունը, սակայն, հարցմանը չի պատասխանել։

Նշենք, որ Արցախում էթնիկ զտում իրականացնելուց հետո Ադրբեջանը պաշտոնապես տեղեկությունների չի հաղորդում մնացած հայերի մասին։

Ըստ հայկական կողմի տվյալների՝ Ստեփանակերտում մնացել են հիմնականում մի քանի հայ տարեց բնակիչներ, որոնց թիվը, ըստ որոշ տվյալների, չի անցնում երկու տասնյակից։

Արցախում աշխատում էր նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի թիմը, որն աջակցություն էր ցուցաբերում մնացած հայերին ու օգնում կապ պահպանել Հայաստանում իրենց հարազատների հետ։ Սակայն ապրիլի սկզբին Բաքվի Կարմիր խաչի գրասենյակը հայտնել է, որ ԿԽՄԿ-ն Արցախում իր գործունեությունն իրականացնելու է ադրբեջանական Բարդա քաղաքից, և որ Ստեփանակերտի գրասենյակը փակվել է։

Էմմա Չոբանյան