Հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած ԼՂ քաղաքացիները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնից։ Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը տրամադրվում է դիմումի հիման վրա: Հունվարի 25-ի դրությամբ ստացված դիմումների թիվը 42 809 է։ «Դիմումների ճնշող մեծամասնությունը տպագրվել և տրամադրվել է բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ …

