Թուրքիան ամերիկյան ExxonMobil-ի հետ հեղուկ գազի գնման բանակցություններ է վարում՝ ՌԴ-ից կախվածությունը նվազեցնելու համար

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

Թուրքիան բանակցություններ է վարում ամերիկյան էներգետիկ հսկա ExxonMobil-ի հետ հեղուկ բնական գազի գնման բազմամիլիարդանոց գործարքի շուրջ՝ փորձելով զսպել իր կախվածությունը ռուսական էներգակիրներից։ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը Financial Times-ի հետ զրույցում նշել է, որ երկիրը ձգտում է կառուցել «մատակարարման նոր պորտֆել», որը նրան կդարձնի ավելի պակաս կախված որևէ գործընկերոջից, գրում է Reuters-ը։

Պաշտոնյան ասել է, որ Թուրքիան տարեկան կստանա մինչև 2,5 միլիոն տոննա հեղուկ բնական գազ Exxon-ի հետ քննարկվող երկարաժամկետ համաձայնագրի շրջանակում։

Բայրաքթարը նշել է, որ պակտը կարող է տևել տասնամյակ՝ հավելելով, որ Exxon-ի հետ գործարքի առևտրային պայմանները դեռևս քննարկման փուլում են:

Այս գործարքը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ռուսական արտահանումը Եվրոպա նվազում է, քանի որ Եվրոպան մեծացնում է հեղուկ բնական գազի գնումները համաշխարհային արտադրողներից՝ կրճատելու ռուսական խողովակաշարերով գազի ներմուծումը՝ ի պատասխան Ուկրաինայի հակամարտության:

Թուրքիան նավթի և գազի առումով մեծապես կախված է Ռուսաստանից, Ադրբեջանից և Իրանից, ինչպես նաև Ալժիրից, Կատարից, ԱՄՆ-ից և Նիգերիայից հեղուկ գազի ներկրումներից: