Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 362-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 20-ով
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 20-ով և հասել է 362-ի. այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Հոսպիտալացվել է 5 քաղաքացի։ 292 բուժառու արդեն դուրս է գրվել»,-ասված է հաղորդագրությունում։
Վարակվածներից 205-ը երեխաներ են, 157-ը` մեծահասակներ։