Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում նախօրեին ձերբակալել է ևս ութ անձի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ ենթադրյալ կապերի համար։ Այսպիսով, մեկ շաբաթվա ընթացքում ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է ավելի քան 100-ի, գրում է Al Monitor-ը։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան ասել է, որ ձերբակալվածների թվում կա մի անձ, որը նույնականացվել է միայն Կ․Ա սկզբնատառերով և, ենթադրաբար, …

