Ադրբեջանցիները մտահոգված են Արծվաշենը ՀՀ-ին վերադարձնելու հեռանկարից․ ինչ իրավիճակ է օկուպացված հայկական բնակավայրում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

29.05.2026 | 23:37
Երևանում կկայանա «Rise» ռազմարդյունաբերական ցուցահանդեսը. կներկայացվեն նախկինում երբևէ չցուցադրված նմուշներ
29.05.2026 | 23:15
Շուրջ 1010 մարդ՝ 19:19-ի դրությամբ. ԻՔՄ-ն հաշվել է Վանաձորում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի մասնակիցների թիվը
29.05.2026 | 22:57
Քանի մարդ է մասնակցել Աբովյանում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:46-ի դրությամբ. ԻՔՄ-ի հաշվարկը
29.05.2026 | 22:48
Պարզ լճի տարածքում վաղը կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազքի եզրափակիչ փուլը
29.05.2026 | 22:36
«Անկախ «070» կոդով անձնագիր ունենալու հանգամանքից և քաղաքացիություն չընդունելուց, արցախցին ունի ընտրական իրավունք». հավաք Արցախի ներկայացուցչության շենքի մոտ
29.05.2026 | 22:12
Ռուսաստանը 26 միլիարդ դոլար է ծախսում Պուտինի և նրա շրջապատի ծերացման դեմ պայքարի միջոցառումների վրա.WSJ
29.05.2026 | 21:53
Պուտինը հայտնել է՝ ինչ կլինի, եթե Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից
29.05.2026 | 21:35
ԵՏՄ-ն Հայաստանին կխնդրեր անդամակցության հանրաքվե անցկացնել որքան հնարավոր է շուտ. Պուտին
29.05.2026 | 21:17
Հունիսի 1-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.05.2026 | 20:59
Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն անակնկալ է պատրաստել
29.05.2026 | 20:44
Սեպտեմբերից Հայաստանի կրթական համայնքին հասանելի կդառնան ChatGPT Edu-ն և Codex-ը
29.05.2026 | 20:29
«Անկախ դիտորդ» դաշինքը իշխանության զավթման փորձի ու փողերի լվացման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
29.05.2026 | 20:14
ԵՏՄ չորս առաջնորդներ արձանագրել են, որ չեն ցանկանում՝ Հայաստանը դուրս գա միությունից․Լուկաշենկո
29.05.2026 | 19:58
Հացադուլի 11-րդ օրը Արթուր Օսիպյանը պահանջում է՝ Փաշինյանը հրապարակային ներողություն խնդրի
29.05.2026 | 19:42
Հայաստանը նախաձեռնել է «Կրթություն հանուն խաղաղության» ՄԱԿ բանաձևի նախագիծ
Բոլորը

JAMnews-ի ադրբեջանցի լրագրող Ֆաթիմա Մովլամլին ներկայացրել է, թե ինչ իրավիճակ է այսօր ՀՀ Գեղարքունիքի մարզի Արծվաշեն գյուղում (ադրբեջանցիներն այն անվանում են Բաշքենդ), որը 1992 թվականի օգոստոսից օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Անդրադարձում նշվում է, որ գյուղի  մուտքի մոտ տեղադրված են մի քանի ​​հենակետեր։ Թեև տեղի բնակչությունը խստորեն չի ստուգվում մուտքի և ելքի ժամանակ, որոշակի վերահսկողություն, կարծես, կա: Տեղի բնակիչների խոսքով՝ մարտական ​​դիրքերում սովորաբար ստուգում են «անծանոթներին»՝ ոչ շրջակա գյուղերից: Նշվում է, որ մշտական հսկողություն կա նաև հեռու տարածությունից։

Գյուղի բոլոր տները դատարկ են, դրանց մեծ մասը քանդվում են անուշադրության պատճառով։ Շրջակայքում էլ շատ մարդ չկա։ Լրատվամիջոցը նշում է, որ կարելի է հիմնականում տեսնել շրջակա գյուղերի բնակիչներին, որոնք իրենց անասուններին բերում են արտովայրեր կամ այնտեղ զբաղվում հողագործությամբ։

Գեդաբեկի շրջանի Շինիխ գյուղի բնակիչ 53-ամյա Վելին պատմել է, որ հայկական բնակավայրում զբաղվում է անասնապահությամբ։ Նա նշել է, որ ինչ գյուղը գրավվել է Ադրբեջանի կողմից, նա կերակրում է իր ընտանիքը այստեղ խահվող անասունների շնորհիվ։

«Եթե Բաշքենդը տան հայերին, մեր վերջը կգա։ Մենք այստեղ վաստակում ենք, այս վայրերն այլևս անվտանգ չեն լինի։ Ես այդպիսին միակը չեմ, շրջակա գյուղերից մարդիկ այդպես են ապրում։ Մենք այստեղ անասուններ ենք պահում։ Մեզանից ոչ մեկն այլ աշխատանք չունի, գործազրկությունն ամենուր է։ Ոչխարներ ենք պահում, հետո վաճառում, անասունների համար սնունդ ենք գնում, ինքներս էլ ապրում այդ միջոցներով։ Այսպիսի դժվարություններով ենք վաստակում մեր հացը։ Եթե այս գյուղը չլինի, կկորցնենք գոյության վերջին հնարավորությունը։ Ստիպված կլինենք վերցնել մեր ընտանիքներն ու հեռանալ այստեղից»,- ասել է Վելին։

Լրատվամիջոցի հետ զրույցում ReAl կուսակցության ղեկավարներից Նաթիկ Ջաֆարլին ասել է, որ երկու պատճառ կա, թե ինչու հայկական գյուղը չի բնակեցվել։

«Դրանցից մեկն իրավական պատճառն է։ Հայաստանը կարող էր ասել, որ սա իմ տարածքն է, դուք բնակություն եք հաստատել այնտեղ, դրա համար պետք է փոխհատուցում վճարեք։ Կան տնտեսական և սոցիալական այլ սահմանափակումներ։ Մարդիկ Բաքու են գալիս ավելի քան 30 տարի: Եթե ​​նորմալ տնտեսական և սոցիալական քաղաքականություն իրականացվեր, ապա Բաքու ներհոսք չէր լինի։ Բաշքենդում սոցիալական ենթակառուցվածքների և տնտեսական հնարավորությունների ստեղծումը հեշտ գործ չէ՝ բնական պայմանների պատճառով»,- ասել է Ջաֆարլին։

Նա նաև ասել է, որ եթե անկլավների փոխանակում լինի, ապա անհրաժեշտ է երկու երկրներում էլ հանրաքվե անցկացնել։

«Ինչպե՞ս կարող եք պատկերացնել, որ Հայաստանի ոստիկանությունը, բանակը, պաշտոնական ներկայացուցիչները, ձեռքերը թափահարելով, կարծես ոչինչ չի եղել, քայլում են Ադրբեջանի տարածքով մոտ 30 կիլոմետր՝ շարժվելով դեպի Բաշքենդ։ Անկեղծ ասած՝ ոչ համոզիչ է հնչում է։ Նույնը վերաբերում է Հայաստանի ներսում գտնվող ադրբեջանական գյուղերին։ Այո՛, մեր սահմանին մոտ են, մի 5-15 կիլոմետր հեռավորության վրա։ Բայց, ամեն դեպքում, այս 5-15 կիլոմետրը պետք է անցնենք Հայաստանով և ապահովենք, օրինակ, բնակիչներին սնունդ, բանկային ծառայություններ, կապի ծառայություններ, գազ, լույս, ջուր։ Դա շատ դժվար և անհնար է թվում»,- ասել է Ջաֆարլին:

«Ատլաս» հետազոտական ​​կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն էլ նշել է, որ գյուղերի հարցը կարող է լուծվել կողմերի միջև տարածքների փոխանակման միջոցով։

«Եթե նույնիսկ մնացած չորս գյուղերը, որոնք մենք պահանջում ենք, մեզ վերադարձնեն, ադրբեջանցիների համար այնտեղ ապրելը խնդիր կլինի, որովհետև մենք ստիպված ենք լինելու Հայաստանով գնալ-գալ։ Նույն կերպ, եթե նույնիսկ Բաշքենդը տեսականորեն փոխանցվի Հայաստանին, հայերը ստիպված կլինեն գնալ Ադրբեջանով։ Ուստի ապագայում այս հարցի լուծումը հնարավոր է տարածքների փոխանակման միջոցով, կարծում եմ»,- ասել է Շահինօղլուն։

Դյուզրասուլլու գյուղի բնակիչ Տալյա Մամեդովան ժամանակին հայկական գյուղում բուժքույր է աշխատել։ Նա պատմել է, որ մինչ օրս հիշում է վիրավոր զինվորներին, որոնց կյանքը փորձել է փրկել Արծաշենի բռնազավթման գործողության ժամանակ։ Կինը չի ցանկանում, որ գյուղը վերադարձվի հայկական կողմին։ Նա վախենում է, որ այդ բոլոր իրադարձությունները կկրկնվեն։

«Եթե հայերն այստեղ վերադառնան, որևէ լավ բան չի լինի։ Սա վայր է, որը միացնում է Շինիխն ու ամբողջ Գյանջան։ Թողնենք, որ հայերը կրկին մեջտե՞ղը կանգնեն։ Ես 65 տարեկան եմ, շուտով մենք կգնանք, մեզանից հետո եկող սերունդները կապրեն այստեղ։ Եթե ​​այդպես է, ուրեմն թոռներն ու ծոռները կարող են վախից այս գյուղ չգալ։ Հայերի մասին լսողն այստեղ չի գա»,-ասել է կինը։

Հավելենք, որ ավելի վաղ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր, արտաքին հարաբերությունների և միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Ռասիմ Մուսաբեկովն երկրի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում առաջարկել էր Արծվաշենը վերադարձնել Հայաստանին։

Էմմա Չոբանյան