Արցախից ռուս խաղաղապահների աստիճանական դուրսբերման գործընթացը շարունակվում է։ Ադրբեջանական Թուրան գործակալությունը գրում է, որ պարբերաբար Գյանջա քաղաքից ոչ հեռու գտնվող Գորան երկաթուղային կայարան են ժամանում զրահատեխնիկայի, հատուկ տեխնիկայի և բենզինի տանկերների շարասյուներ։ Բեռնվելուց հետո տեխնիկան անձնակազմի հետ միասին մեկնում է Ռուսաստան։ Ռուս սպաներից մեկը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ զորքերի դուրսբերումը կտևի մինչև մայիսի …

