ԱԱԾ-ում բարձրագույն կոչում ունեցողները համազգեստ չեն կրի․ նախագիծ

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկում է «Ազգային անվտանգության մարմինների զինծառայողների միասնական համազգեստը և տարբերանշանները հաստատելու մասին» N 1217-Լ որոշումից հանել ԱԱԾ զինծառայողների բարձրագույն խմբի պաշտոններին վերաբերող դրույթը:

Նախագծում առաջարկվում է «Ազգային անվտանգության մարմինների զինծառայողների միասնական համազգեստը և տարբերանշանները հաստատելու մասին» N 1217-Լ որոշման 1-ին հավելվածի 1-ին կետից «բարձրագույն,» բառը և կետադրական նշանը։

Այդ որոշումը վերաբերում է նաև ԱԱԾ զինծառայողների համազգեստ կրելու կարգին։
Օրենքի համաձայն՝ Ազգային անվտանգության մարմինների բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող զինծառայողները համազգեստը կրում են ըստ շնորհված կոչումների:

Հետևաբար, ստացվում է, որ նախագծով առաջարկվում է, որպեսզի համազգեստ չկրեն միայն բարձրագույն կոչում ունեցողները։ Օրենսդրական այս փոփոխության պատճառն այն է, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնը այլևս դադարել է զինվորական լինել, այն արդեն հանրային ծառայության պաշտոն է։

Մասնավորապես, 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունվել են «Ազգա­յին անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփո­խու­թյուններ կատա­րելու մասին» ՀՕ-1-Ն և «Ազգային անվտան­գու­թյան մարմինների մասին» օրենքում փոփո­խու­թյուն կատարելու մասին» ՀՕ-2-Ն օրենքները, որոնց համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և տնօրենի տեղակալների պաշտոններն այլևս զինվորական ծառայության պաշտոններ չեն հանդի­սա­նում, ինչպես նաև ուժը կորցրած են ճանաչվել բարձրագույն խմբի պաշտոններին վերաբերող դրույթները։

Ծառայության տնօրենին պաշտոնին նշանակելու և պաշտոնից ազատելու է վարչապետը, տնօրենի տեղակալներին պաշտոնին նշանակելու է և ազատելու է վարչապետը` ծառայության տնօրենի առաջարկությամբ:

Մանյա Պողոսյան