Թուրքիան շարունակում է ԻԼԻՊ-ի դեմ գործողությունները․ մեկ շաբաթում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել

Լուրեր

07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
Բոլորը

Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում նախօրեին ձերբակալել է ևս ութ անձի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ ենթադրյալ կապերի համար։ Այսպիսով, մեկ շաբաթվա ընթացքում ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է ավելի քան 100-ի, գրում է Al Monitor-ը։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան ասել է, որ ձերբակալվածների թվում կա մի անձ, որը նույնականացվել է միայն Կ․Ա սկզբնատառերով և, ենթադրաբար, պատրաստվել է ռումբի գործադրմամբ հարձակում իրականացնել Թուրքիայի տարածքում: Նա ասել է, որ Ստամբուլի Բեյքոզ թաղամասում կասկածյալի բնակարանում խուզարկության ժամանակ առգրավված քիմիական նյութերը «կարող էին լայնամասշտաբ պայթյուններ առաջացնել»։

TRT-ի հաղորդմամբ՝ կասկածյալները մտադիր էին պայթյուն իրականացնել Ստամբուլում մայիսի 1-ին աշխատավորների օրվա կապակցությամբ ցույցերի ժամանակ։ Կ.Ա.-ն Սիրիայի քաղաքացի է, որը նախկինում պայթուցիկ նյութերի պատրաստելու դասընթաց է անցել Սիրիայում: Մեկ այլ կասկածյալ էլ, որը ճանաչվել է որպես Մ.Հ․, Աֆղանստանի քաղաքացի է։

Այս գործողության արդյունքում մեկ շաբաթվա ընթացքում ԻԼԻՊ-ի հետ ենթադրյալ կապերի պատճառով ձերբակալվածների թիվը հասել է 105-ի:

Ապրիլի 21-ից ի վեր չորս առանձին գործողություններ են իրականացվել Թուրքիայի շուրջ 20 նահանգներում երկրի արևմտյան, հարավ-արևելյան և կենտրոնական շրջաններում, այդ թվում՝ Էգեյան ծովի նավահանգստային Իզմիր նահանգում, Կենտրոնական Անատոլիայի Կայսերի նահանգում և Սիրիայի սահմանի հարավարևելյան Հաթայ նահանգում։