Մյունխենում կիրակի՝ հունվարի 28-ին, հազարավոր դժգոհ մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու Գերմանիայի իշխող կոալիցիայի բյուջետային քաղաքականության դեմ։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ «Ձեռք ձեռքի մեր երկրի համար» ակցիային աջակցել են հիմնականում ֆերմերները, ռեստորանատերերը, արհեստավորներն ու բեռնափոխադրողները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Կազմակերպիչները հայտարարել են ակցիային մինչև 50,000 մարդու մասնակցության մասին, ոստիկանությունը հայտնլ է 10,000-ի մասին: Բողոքի ակցիան …

