Ադրբեջանը զավթել է ՀՀ-ի 250ք/կմ տարածք․ ընդդիմության լոգիկայով՝ Ալիևը կասի սա՛ է հրադադարի գիծը, դարձնենք սահման․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
Բոլորը

Այսօր ԱԺ-ում կրկին իշխանության և ընդդիմության միջև բանավեճ ծավալվեց սահմանազատման թեմայով։ ՔՊ-ն պնդում էր, որ Ալմա-Աթայի հռչակագիրն է այն միակ իրավական հիմքը, որով սահմանազատում պետք է արվի։ Մինչդեռ, ՀՅԴ-ի ներկայացուցիչները հակադարձում են, թե պետք է 1993-ի սեպտեմբերի 24-ից հետո՝ 1994-ին հաստատված հրադադարի գիծը ընդունել որպես հիմք։

ՀՅԴ-ին ՔՊ-ից այսպես հակադարձեց Մարիա Կարապետյանը․ «Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել է Դաշնակցության և կայսրության համատեղ նախագիծն ու մերժել այն, քանի որ ՀՀ-ն 29,743 ք/կմ է, և Դաշնակցության ցանկությունը՝ ունենալ ավելի մեծ Հայաստան, օգտագործվում է կայսրության կողմից՝ հանգեցնելու ավելի փոքր Հայաստանի կամ Հայաստանի առհասարակ պետականության վերացման»։

Ի վերջո, Ազգային ժողովը ձայների 27 կողմ, 51 դեմ հարաբերակցությամբ մերժեց ընդդիմության ներկայացրած Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հայտարարության նախագիծը նստաշրջանի օրակարգ ընդգրկելու հարցը։ ՀՅԴ-ն պնդել է, թե փորձել են այս հայտարարությամբ կանխել ՀՀ-ի տարածքների զիջումը։ Մինչդեռ, ՔՊ-ից պնդում են, թե ՀՀ-ի տարածքից ոչ մի միլիմետր ոչ զիջվում է, ոչ էլ փոխանակվում։

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ վտանգավոր է ընդդիմության առաջարկը, միաժամանակ, նա սխալ է որակում ՀՀ իշխանության գործելակերպը՝ Ադրբեջանի շանտաժային քաղաքականության ներքո։

«Երբ Ադրբեջանը քարտեզներ է ցույց տալիս Տավուշի հատվածից՝ կարմիր և կանաչ գույների նշումներով, նա հստակ ցույց է տալիս, որ իր վերահսկողության տակ կան ՀՀ-ին պատկանող տարածքներ՝ Ջողազի ջրամբարի, Մազամի, Բերքաբերի և Բարեկամավանի հատվածներից։ Սակայն սահմանազատումը պետք է արվեր ամբողջ սահմանի գծով՝ փոխզիջումային սկզբունքով։ Եթե նույնիսկ Տավուշից ենք սկսել, այնտեղ կան տարածքներ, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի»,- նշում է նա։

Դավիթ Կարապետյանը պնդում է, որ ՀՀ իշխանությունը գործում է Ադրբեջանի շանտաժի ներքո։ Ըստ նրա՝ պատերազմի վախի ներքո չգործող և սկզբունքային բանակցող պետք է լինի ՀՀ-ի կողմից։

«Առանց ճնշման ենթարկվելու պետք է ներկայացնի, որ եթե 1976 թվականի քարտեզով է արվում սահմանազատումը, եկեք հենց այս տարածքում տեսնենք՝ ինչ տալ և առնելիք կա միմյանց»,- հավելում է նա։

Ըստ Կարապետյանի՝ այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունը խոսում է ընդամենը անվտանգային ռիսկերի նվազեցումից, և ոչ՝ բացառումից, ինչպե՞ս է պնդում, որ սա միակողմանի զիջում չէ։

Մեկնաբանելով ՀՅԴ-ի այն առաջարկը, որ անհրաժեշտ է 1993-ի սեպտեմբերի 24-ից հետո՝ 1994-ին հաստատված հրադադարի գիծն է անհրաժեշտ ընդունել որպես հիմք, միջազգայնագետը նշում է․ «Եթե շարժվում ենք ընդդիմության տրամաբանությամբ, ստացվում է այսպես, որ եթե զինվորն արյունով գծել է այս սահմանը, վերջ, ուրեմն՝ դա դարձնում ենք պետական սահման, ամբողջ հիմքը պետական սահմանի դա է։ Սա վտանգավոր է։ Ադրբեջանը 250 ք/կմ տարածք է վերցրել ՀՀ-ից, 200-ից ավելի զոհ ենք ունեցել, իրենք էլ են ունեցել զոհեր։ Այդ տրամաբանությամբ պնդում են, որ որտեղ կանգնած են՝ դա էլ սահմանն է։ Եթե նույն ընդդիմության սահմանով ենք առաջ շարժվում։ Մենք շահո՞ւմ ենք, թե՞ ոչ»,- ասում է Կարապետյանը։

Միջազգայնագետը խոսում է նաև Կիրանց գյուղի բնակիչների բողոքի ակցիաների, գյուղացիների և Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության շենքում հանդիպման, սահմանազատման երկկողմ պրոցես իրագործելու հնարավոր մեխանիզմների, սահմանազատման հարցում միջազգային մեխանիզմների գործարկման և այլ հարցերի մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան