Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած «Հայաստանի բարեկամներ ցանց» բարձր մակարդակի խմբի հրապարակած զեկույցում։ Համահեղինակները նշում են, որ վիզաների ազատականացումը էական փոփոխություն կբերի Հայաստանի ժողովրդին, քանի …

