Բայդենը Եգիպտոսին և Կատարին կոչ է արել ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Եգիպտոսին և Կատարին կոչ է արել ճնշում գործադրել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման վրա՝ Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների շրջանակում իսլամիստների ձեռքում մնացած իսրայելցի  պատանդների ազատ արձակմանը հասնելու համար։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ-Թանիի, ինչպես նաև Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ։

«Պատանդների ազատ արձակման հարցը միակ խոչընդոտն է հրադադարի անհապաղ հաստատման և Գազայի հատվածի խաղաղ բնակչության վիճակը մեղմելու համար»,- նշել է ԱՄՆ ղեկավարը։

ԱՄՆ-ը, Կատարը և Եգիպտոսը կարևոր միջնորդներ են Իսրայելի և նրա վրա հարձակված ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության միջև հակամարտությունում, հիշեցնում է AFP-ն։ Եգիպտոսի, Կատարի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները ապրիլի 29-ին Կահիրեում բանակցություններ են վարել, սակայն դրանց արդյունքների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի կողմից դեռ որևէ արձագանք չկա։

Վկայակոչելով սեփական աղբյուրներին՝ AFP-ն գրում է, որ իսլամիստների ներկայացուցիչներն արդեն լքել են Եգիպտոսի մայրաքաղաքը և մեկնել Դոհա, որտեղ գտնվում է ՀԱՄԱՍ-ի «քաղաքական բյուրոն»։ Իսլամիստական կազմակերպության պատասխանը պետք է լինի «որքան հնարավոր է՝ շուտ», նշել է գործակալության զրուցակիցը։

Ապրիլի 29-ին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել էր, որ ինքը «լիահույս է», որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի հատվածում հրադադարի հաստատման և ահաբեկիչների կողմից պատանդների ազատ արձակման գործարքին: