ՀՀ փոխվարչապետները և Կոոպմանը կարևորել են տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերում Հայաստանի մասնակցությունը

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունում փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանը․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացի նշանակությունը երկրում առանցքային բարեփոխումների իրականացման տեսանկյունից:

Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար կայուն և արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու ուղղությամբ Կառավարության ջանքերին՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է այս ուղղությամբ ԵՄ-ի հետ համագործակցության շարունակականության կարևորությունը, այդ թվում՝ եվրոպական ֆինանսական ինստիտուտների գործիքակազմի շրջանակներում։ Փոխվարչապետ Խաչատրյանը բարձր է գնահատել նաև Հայաստանում խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման գործում Եվրոպական միության հետ համագործակցությունը՝ կարևորելով դրանց համակարգաստեղծ նշանակությունը:

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ ներդրումային ծրագրերի համակարգման հարթակի գործունեության կարևորությանը, որը նպաստել է Եվրոպական ներդրումային և տնտեսական պլանի ներքո մշակված ծրագրերի ակտիվ իրականացմանը և մշտադիտարկմանը:

Զրուցակիցները կարևորել են ԵՄ լավագույն փորձի ուսումնասիրությունն ու կիրառումը, ինչպես նաև առանձնակի շեշտել տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերում Հայաստանի մասնակցության անհրաժեշտությունը: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են նաև Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը և ընդգծել ապաշրջափակման դեպքում տարածաշրջանի կայուն զարգացման հեռանկարները:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումների, թվայնացման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ: