Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային կոչ է արել «չմիջամտել Բաքվի ներքին գործերին և դադարեցնել անհիմն պահանջները»

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Վճռական կերպով մերժում ենք Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինի կողմից Ադրբեջանի հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ֆրանսիացի նախարարի հայտարարությունները։

«Ադրբեջանին մեղադրելով, իբր, Նոր Կալեդոնիայի առնչությամբ անջատողականությանն աջակցելու մեջ՝ Ֆրանսիայի ՆԳ նախարարը մոռանում է, որ հենց ֆրանսիական կողմն է երկար տարիներ քայլեր ձեռնարկել Ադրբեջանում ագրեսիվ անջատողականության աջակցման ուղղությամբ և պարբերաբար ընդունել է անջատողական ռեժիմի ներկայացուցիչներին բարձր մակարդակով։ Հայտնի է, որ Ֆրանսիայի խորհրդարանը երկրի իշխող կուսակցության նախաձեռնությամբ ընդունել է որոշումներ և բանաձևեր, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ճանաչել են անջատողական ռեժիմը»,- ասել է Հաջիզադեն։

Նա Փարիզին կոչ է արել չմիջամտել Բաքվի ներքին գործերին։

«Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Ֆրանսիային՝ չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին և դադարեցնել մեր երկրին ուղղված անհիմն պահանջները։ Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ մեր երկիրը կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ազգային շահերը պաշտպանելու համար»,- ասել է Հաջիզադեն։

Հավելենք, որ ֆրանսիացի նախարարը հայտարարել է, որ Բաքուն փորձում է միջամտել Նոր Կալեդոնիայի գործերին՝ ի պատասխան հայերի պաշտպանության, ինչը պատիվ է Ֆրանսիայի համար։