Վճռական տարի է ՌԴ-ից պոկվելու հարցում․ ՀՀ իշխանությունը ուզում է մինիմալ կորուստով լինի, չմտնենք ներխուժման ենթարկվածների շարք․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հունգարիան արգելափակում է ԵՄ-ի Խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ Ինչպես հաղորդում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները, Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչը դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։ Չի՞ նշանակում՝ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը Հունգարիայի հետ որևէ արդյունք չտվեց, Օրբանը շարունակում է Եվրամիությունում պաշտպանել Ադրբեջանի շահերը։ «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, թե պաշտոնական Բուդապեշտը համարում է՝ Ադրբեջանից 5 ռազմագերու ՀՀ վերադարձնելով՝ մեր պարտքը տվել է։ «Հունգարիան ասում է, որ ԵՄ-ն Ադրբեջանին ներգրավի ականազերծման ծրագրում, բայց հիշեցնեմ՝ մինչև ապրիլի 5-ի հանդիպումը ԵՄ դեսպանը Երևանում ասում էր, որ ՀՀ-ն շուտով կմիանա Եվրոպական խաղաղության հիմնադրամի գործիքին, ընդ որում՝ խոսքը գնում էր էական սպառազինությունների մասին։ Այնպիսի տպավորություն էր, որ կոնսեսուս կար։ Իրանականում եղել է այդ կոնսեսուսը, բայց՝ մինուս մեկ, Հունգարիան դեմ է եղել»։

Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու շուրջ։ Պետք է մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծվեր, որը պետք է ներառեր նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։ Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանն այսօր ՀՀ-ում է։ Փաշինյանն առանցքային է համարել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը և շեշտել ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Կոոպմանը նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է սերտ համագործակցությամբ նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը՝ ի նպաստ ՀՀ-ի դիմակայունության ամրապնդման ու տնտեսական աճի: Ո՞ւր է գնում այս պահին ՀՀ-ԵՄ պրոցեսը, արդյո՞ք ՀՀ իշխանությունը չի հրաժարվել ԵՄ անդամության թեկնածության հայտ ներկայացնելու սցենարից։

Հովսեփ Խուրշուդյանն ասում է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը ևս կարող է լինել նույն ուղղությամբ քայլ։ «Ես չեմ կածում, թե այդ հրաժարումը կա։ Մեզ ՌԴ-ն դրդելու է այդ քայլին, քանի որ նա դժգոհ է այն ընթացքով, որով ՀՀ-ն գնում է»։ Ըստ Խուրշուդյանի ունեցած տեղեկությունների՝ մայիսին ՌԴ-ի կողմից ՀՀ դեմ քաղաքականության սաստկացում կարող է տեղի ունենալ՝ պատժամիջոցների կիրառման տեսքով։ Նա վստահ է, որ այդ պարագայում՝ ՀՀ-ն կարող է ԵՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալ և ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել։

Այսօր ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցությունից Լուսինե Բադալյանն ասել է, թե Նիկոլ Փաշինյանի ներկայությունը կարող է մասնակի լինել՝ ՌԴ-ում մասնակցի ԵՏՄ նիստին, սակայն Պուտինի երդմնակալությանը և կամ շքերթին ներկա չգտնվի։ ՌԴ քաղաքականության կողմնակիցներն ասում են՝ այսպես է անում իշխանությունը, որ փչացնում է ՌԴ հետ հարաբերությունը։ Բայց արդյո՞ք ԵՏՄ նիստին Փաշինյանի մասնակցությունը չի վտանգի Արևմուտքի հետ գործակցությունը։ «Ոչ չի վտանգում, քանի որ ՀՀ-ն դեռ ԵՏՄ անդամ է, և ՌԴ-ն դեռ չի արել այնպես, որ ՀՀ-ն դուրս գա ԵՏՄ-ից, բայց անելու է»։

Հովսեփ Խուրշուդյանը խոսեց նաև Տավուշի և Ղազախի հատվածում ընթացող սահմանագծման պրոցեսի հավանական արդյունքների, ընդդիմադիր ուժերի և եկեղեցականների՝ սահմանազատման այսօրվա պրոցեսի դեմ գործունեության, ՌԴ-ի կողմից ՀՀ-ում ներքաղաքական պրոցեսներին մասնակցելու մասին տեղեկությունների, ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի վրա գործադրվող ճնշումների վերաբերյալ՝ Վաշինգտոնում ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքում կազմակերպելու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան