Վաղը՝ փետրվարի 2-ին Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել, որի օրակարգում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն է։ Սահմանադրական դատարանում դատավորի թափուր տեղ է առաջացել, քանի որ դատավոր Արաիկ Թունյանի լիազորությունները դադարել են․ նա ընտրվել է ԵԱՏՄ դատարանի դատավոր։ Դատավորների ժողովը տարիներ շարունակ անցկացվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 1 նստավայրում, սակայն 2020-ին կորոնավիրուսի համավարակի շրջանում …

