ՔՊ-ի նվիրատվությունների հետ կապված գործընթաց կա. Աննա Վարդապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված  նվիրատվությունները, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն՝  անդրադառնալով հարցին, որ «Freedom House»-ը իր զեկույցում մտահոգիչ էր համարել այն, որ ՔՊ-ի նվիրատվություններում դատախազությունը հանցակազմ չի տեսել:

Նա ասաց, թե այս պահին կատարվում են ստուգողական գործողություններ` կապված բանկային փոխանցումների հետ:

««Freedom House»»-ը չունի այդ տվյալը, որովհետև օպերատիվ ստուգման գործընթացում է գտնվում նշված հրապարակումը, գործը գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում, ստուգվում են բոլոր անհրաժեշտ տվյալներն ու փոխանցումները»,- մանրամասնեց գլխավոր դատախազը։

Հիշեցնենք, որ «Freedom House»-ն իր զեկույցում անդրադարձել էր նաև դատախազությանը՝ մասնավորապես արձանագրելով․

«2023-ին Infocom-ի ու CivilNet-ի անկախ հետաքննությունները քաղաքական կոռուպցիայի լուրջ նշաններ բացահայտեցին։ «Քաղաքացիական պայմանագրի» ընտրարշավի համար գումար փոխանցած մարդկանց մեծ մասը տեղյակ չէին իրենց անունից արված նվիրատվություններից, կամ նվիրաբերել էր իր ստացած եկամտից ավելին։ Մտահոգիչ է, որ իրավապահ մարմիններն այս հրապարակումներում օրենքի խախտման տարրեր չտեսան, դատախազությունը՝ իշխող կուսակցության հետ համերաշխ, հերքել է դրանք»,- նշված է միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։