ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս գալու առումով որևէ քայլ չի ձեռնարկել․ Զախարովան կանոնադրությունն է հիշեցրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Չնայած ՀԱՊԿ-ի հասցեին հնչեցվող մշտական մեղադրանքներին՝ Հայաստանը կառույցին անդամակցության վերաբերյալ նոր քայլեր չի ձեռնարկել։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նաև հիշեցրել է ՀԱՊԿ-ի կանոնադրությունը, որի համաձայն՝ կազմակերպությունից դուրս գալու դեպքում այդ մասին պետք է տեղեկացվի առնվազն 6 ամիս շուտ։

«Հայաստանը շարունակում է լինել կազմակերպության լիիրավ մասնակից և պետք է կատարի համապատասխան պարտավորությունները»,- ասել է Զախարովան։

ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի պարտավորությունների թվում նա նշել է 1992 թվականի հավաքական անվտանգության պայմանագրով և կազմակերպության 2002 թվականի կանոնադրությամբ նախատեսվածները, ինչպես նաև այլ փաստաթղթեր։

«Մենք համոզված ենք, որ, ամեն դեպքում, ՀԱՊԿ-ը մնում է արդյունավետ կառույց, որը պատասխանատու է Եվրասիայում անվտանգության պահպանման, ինչպես նաև կազմակերպության անդամ երկրների անվտանգության համար։ Մենք նախկինի նման կասկածի տակ չենք դնում մեր հայ գործընկերների ինքնիշխան իրավունքը՝ ինքնուրույն որոշելու իրենց արտաքին քաղաքական կուրսը, այդ թվում՝ կազմակերպության հետագա աշխատանքի համատեքստում»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։