Արդարադատությունը պետք է լինի կանխատեսելի։ Սա նշանակում է օրենքների միատեսակ կիրառում, իրավակիրառ պրակտիկայում ծագող խնդրահարույց հարցերով միասնական քաղաքականության ձևավորում։ Հայաստանում, սակայն, կանխատեսելի արդարադատությունը մեկ այլ նշանակություն էլ ունի։ Երբ որևէ գործ ուղարկվում է դատարան, փաստաբանները սկսում են ճշգրիտ կանխատեսումներ կատարել, թե այդ գործը որ դատավորին է մակագրվելու և այդ դատավորն ինչ որոշում է կայացնելու։ Գործերի …

