Բաքվում ԱՄՆ դեսպանը՝ Ադրբեջանում բռնաճնշումների, ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ Կոնգրեսի պատժամիջոցների ու Շուշի չայցելելու մասին

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անցյալ տարվա նոյեմբերից Ադրբեջանում տեղի են ունենում անկախ մամուլի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ բռնաճնումներ, ինչը չափազանց մտահոգիչ է և Ադրբեջանին տարիներով հետ է մղում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները՝ իրավիճակը բարելավելու համար։

Ի՞նչ կարող է անել Միացյալ Նահանգները Ադրբեջանում լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների ձերբակալությունները կանխելու համար հարցին ի պատասխան՝ դեսպանն ասել է, որ պետքարտուղար Բլինքենն այդ հարցով զանգահարել է նախագահ Ալիևին և բարձրացրել մարդու իրավունքների և կալանավորման հետ կապված խնդիրները։

«Բայց պետք է հարցնել Ադրբեջանի իշխանություններին, թե ինչ է տեղի ունեցել»,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ Ադրբեջանն ունի միջազգային պարտավորություններ, և Միացյալ Նահանգները կշարունակի նման հարցերը բարձրացնել ապագայում և կշարունակի աջակցել անկախ լրատվամիջոցներին։

Հարցին էլ՝ ինչպե՞ս կանդրադառնան ԱՄՆ կոնգրեսականների՝ Ադրբեջանից 44 պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկները ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների վրա, դեսպանը պատասխանել է, որ դրա գաղափարը չի գալիս ԱՄՆ նախագահի վարչակազմից և չի կարող մեկնաբանել, թե ինչ հեռանկարներ ունի այն։

Նա նաև խուսափել է պատասխանել հարցին, թե ինչ պետք է անի պաշտոնական Բաքուն, որպեսզի Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանող օրինագիծը չընդունվի։

«Մարդիկ կքննադատե՞ն մարդու իրավունքների խախտումները, եթե խախտումները դադարեն»,- միայն ասել է ամերիկացի դիվանագետը։

Ինչպե՞ս է ԱՄՆ-ն ընկալում Մոսկվայի հետ Բաքվի ջերմ հարաբերությունները և Վաշինգտոնի հետ սառը հարաբերությունները․ Լիբին շեշտել է՝ Ադրբեջանն ապրում է «վտանգավոր հարևանների» հետ։

«Ադրբեջանն ինքը պետք է որոշի, թե ում հետ հարաբերություններ հաստատի, բայց եթե նայեք Ռուսաստանի գործողություններին Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում, Սիրիայում և այլ վայրերում, կարող եք տեսնել, որ Ռուսաստանի հետ մերձեցումն անարդյունավետ է: Այն ագրեսիվ, անարդյունավետ երկիր է։ Ադրբեջանը պետք է դա հաշվի առնի և ինքը որոշի, թե ինչպես պաշտպանի իր ինքնիշխանությունը»,- նշել է դեսպանը։

Իսկ հարցին՝ ինչո՞ւ չի այցելում Շուշի, ինչպես նաև Արցախի այլ բնակավայրեր, դեսպանը պատասխանել է․ «Այստեղ չկան քաղաքական պատճառներ։ Կգնամ, երբ պատրաստ կլինեմ, հիմա դեռ պատրաստ չեմ»։

Հավելենք, որ ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ՝ Դինա Տիտուսի գլխավորությամբ, անցյալ շաբաթ Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել օրինագիծ (HR8141), որը նախատեսում է պատժել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին մարդու իրավունքների խախտման և Արցախում ռազմական գործողությունների համար։ Օրինածում ներկայացված ադրբեջանցի պաշտոնյաները Պաշտպանության նախարարության, Գլխավոր դատախազության, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի, Ներքին գործերի նախարարության, Պետական ​​անվտանգության ծառայության, Քրեակատարողական ծառայության, Պետական ​​սահմանային ծառայության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներն են։

Էմմա Չոբանյան