Թքելն ինքնին հանցակազմ չէ. Աննա Վարդապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Թքելն ինքնին հանցակազմ չէ, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրւյցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպին առնչվող հարցին։ 

«Խուլիգանության հանցակազմի համար կարևոր է, որ լինի հասարակական կարգի կոպիտ խախտում։ Հիմա դուք ոչ մի կերպ չեք կարողանում իմ ասածի հետ հաշտվել, որովհետեւ ձեզ համար խուլիգանությունն առօրյա կիրառվող հասկացություն է, հիմա մեկը մի քիչ բարձր գոռա, պիտի ասենք՝ խուլիգանի մե՞կն է, բայց քրեաիրավական իմաստով այդպես չէ։ Թքելն ինքնին հանցակազմ չէ»,- նշեց նա։

Հարցրին՝ քաղաքացին կարո՞ղ է թքել պաշտոնյայի դեմքին, նա պատասխանեց․

«Ո՛չ, չի կարող»։ Ճշտող հարցին՝ իսկ պաշտոնյան կարո՞ղ է, Գլխավոր դատախազն արձագանքեց․ «Ոչ ոք, ոչ մեկի երեսին թքել չի կարող»։

Հիշեցնենք, որ անցյալ տարի ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թքել էր իրեն «դավաճան» անվանած քաղաքացու երեսին։ Ալեն Սիմոնյանը սուր քննադատություններից հետո  սոցիալական ցանցում քաղաքացիներից ներողություն էր խնդրել միջադեպի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։