ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում բացվել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցադրությունները՝ «Կինոյի տաճար» ինստալյացիան և Սերգեյ Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Ցուցադրության բացմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեն, կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինին, հասարակական և հումանիտար գիտությունների հարցերով տեղակալ Գաբրիելա Ռամոսը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում …

