Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղեկություն է ստացվել առ այն, որ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչության մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի մի քանի մասնակից բերման է ենթարկվել: Այդ մասին հայտնում են ՄԻՊ-ից։ Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոտիկանության Արաբկիրի բաժին: Այս պահին ուսումնասիրվում են նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները, բաժնում տվյալ անձանց իրավունքների …