Ձեր սիրած ու չսիրած անուններն են քննարկվում որպես վարչապետի թեկնածու․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ քննարկվում են, ձեր սիրած ու չսիրած անուններն են քննարկվում»,- այս մասին առավոտյան Հանրապետության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով հարցին, թե ով լինելու իրենց վարչապետի թեկնածուն։

Լրագրողները ճշտող հարց ուղղեցին՝ բացառո՞ւմ է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է լինել իրեն վարչապետի թեկնածուն, նա արձագանքեց․«Բացառում չէ, այդպիսի հարց չկա հրապարակում։ Այդ միֆն իրենք ստեղծեցին։ Ես Ռոբերտ Քոչարյանին մի անգամ 2001-ին եմ տեսել»։

«Խորհրդարանական խմբակցությունները կքննարկեն, որոշակի խորհրդակցություն կլինի։ Ի վերջո, համաձայնություն կգոյանա, թե ով կլինի, ում անձի շուրջ կլինի։ Ամբողջ քաղաքական դաշտը միախորհուրդ կլինի այդ անձի շուրջ»,- նշեց Տավուշի թեմի առաջնորդը։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքով վարչապետի թեկնածուն  կարող է լինել նաև այլ քաղաքական ուժերից։

Հիշեցնենք, որ երեկվա հանրահավաքի ժամանակ Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարական ներկայացնելու համար։  ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքում գրառում էր արել՝ արձագանքելով Հանրապետության հրապարակում հնչած պահանջին։ «Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետ Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ» ,- գրել էր Կոնջորյանը՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը, ըստ էության, անուղղակի պատասխանելով հրաժարականի պահանջին։

Նա նաև խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ խորհրդակցություն անցրացրեց՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու վերաբերյալ։

 

Մանրամասները՝ տեսանյութում։