Իսրայելի ուժը կբավականացնի միայնակ կռվելու համար․ Նեթանյահու

Լուրեր

07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության վերաբերյալ միջազգային քննադատությունների ֆոնին հայտարարել է իսրայելցիների պատրաստակամության մասին՝ անհրաժեշտության դեպքում միայնակ կռվելու, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Եթե մենք ստիպված լինենք միայնակ մեզ տեր կանգնել, ապա մենք միայնակ կկանգնեն։ Եթե պետք է, կկռվենք եղունգներով ու կհաղթենք»,- ասել է նա մայիսի 9-ին հրապարակված տեսաուղերձում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սպառնացել էր Իսրայելին ռազմական մատակարարումների հետագա կրճատումներով, եթե նա լայնածավալ ռազմական գործողություններ սկսի պաղեստինյան Ռաֆահ քաղաքում, որտեղ ավելի քան մեկ միլիոն փախստական կա, որոնք փախել են Գազայի հատվածի այլ շրջաններից:

Ի պատասխան՝ Նեթանյահուն հիշեցրել է 1948 թվականի Իսրայելի անկախության պատերազմի մասին։

«76 տարի առաջ անկախության պատերազմում մենք քիչ էինք շատերի դեմ։ Մենք զենք չունեինք, նույնիսկ զենքի էմբարգո կար Իսրայելի դեմ, բայց մենք, այնուամենայնիվ, հաղթեցինք»,- ասել է Իսրայելի վարչապետը՝ նշելով, որ այդ ժամանակների համեմատ՝ Իսրայելը շատ ավելի է ուժեղացել և, ի թիվս այլ բաների, միավորված է ու միասնական իր թշնամիներին հաղթելու ցանկության մեջ: