Հայաստանի հատուկ հանձնարարություններով արդեն նախկին դեսպան Էդմոն Մարուքյանն ուղիղ եթերում խոսել է պաշտոնից հրաժարական տալու պատճառների մասին։ Նրա խոսքով՝ հատուկ հանձնարարություններով դեսպան լինելու առաջարկը ստացել է այն ժամանակ, երբ եռում էր ռուս-ուկրաինական պատերազմն ու սկսվել էր հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը։ «Այդ ժամանակ գոյություն ունեին Հայաստանի Հանրապետության կողմից գծված կարմիր գծեր․ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության …

