Այս գիշեր վերջին 20 տարվա մեջ ամենաբարձր մակարդակի մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը

Լուրեր

07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
Բոլորը

Երկրի վրա 20 տարվա մեջ առաջին անգամ կարող է տեղի ունենալ ամենաբարձր՝ հինգերորդ մակարդակի մագնիսական փոթորիկ: ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։

«Երեք օրվա ընթացքում Արևը պլազմայի չորս բացառիկ մեծ ամպեր է նետել դեպի մեր մոլորակը, դրանցից մի քանիսը ճանապարհին կմիավորվեն է՛լ ավելի մեծ օբյեկտի մեջ, որը, ըստ հաշվարկների, Երկրի մագնիսական դաշտին կհարվածի այս գիշեր»,- ասել է նա։

Բոգաչովի խոսքով՝ փոթորիկն իր գագաթնակետին կլինի առնվազն G4.33 մակարդակում, 15 տոկոս հավանականությամբ այն կհասնի G5 մակարդակի՝ 2005 թվականից ի վեր առաջին անգամ:

Հավելենք, որ մագնիսական փոթորիկների հզորությունը գնահատվում է հինգ բալանոց սանդղակով։ G1 մակարդակի փոթորիկները համարվում են ամենաթույլը, դրանք գրեթե չեն ազդում էլեկտրական սարքերի աշխատանքի վրա: G3 մակարդակը սաստիկ փոթորիկ է, որն ուղղակիորեն ազդում է էներգահամակարգերի վրա և խաթարում արբանյակային նավիգացիան ու ռադիոհաղորդակցությունը: Առավելագույն մակարդակը G5-ն է, հնարավոր են լայնածավալ խնդիրներ էլեկտրացանցերի հետ կապված, ինչպես նաև արբանյակների ու ռադիոկապի աշխատանքի լուրջ խափանումներ։