Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան, որը երեկ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների կողմից կատարված խուզարկությունների արդյունքում ձերբակալվել էր, այսօր կալանավորվել է։ Տեղեկությունը Factor.am-ին հայտնեց կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ էր իրականացրել քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում տեղակայված ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում։ Factor.am-ի տեղեկություններով՝ կալանավորված պաշտոնյան այդ վարչության ինժեներական ենթակառուցվածքների բաժնի առաջատար մասնագետ Քնարիկ Պետրոսյանն է։ Նրան …

