Ադրբեջանը ստիպված կլինի զորքերը հետ քաշել ՀՀ 31 գյուղի տարածքներից․ Ալմա Աթայի հռչակագիրը պիտի կիրառվի հարավում. Ռոբերտ Ղևոնդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ըստ ՀՀ կառավարության՝ հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածության արդյունքում Կիրանցին կանցնի 25 հեկտար տարածք, Ոսկեպարի ճանապարհը կմնա հայկական վերահսկողության տակ, բայց նաև Կիրանցում այլընտրանքային ճանապարհ կկառուցվի, և կառավարությունը կփոխհատուցի գույքային վնաս կրող քաղաքացիներին։

Կիրանցում դժգոհ են երեկ կեսգիշերին հրապարակված սահմանագծման հարցով արձանագրությունից։ Ի նշան բողոքի՝ Կիրանցի բնակիչները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը։ Այս դեպքում այլընտրանքայինն Աճարկուտի ճանապարհն է, որը գտնվում է անբարեկարգ վիճակում։ Երեկվա հայտարարության համաձայն՝ այդ ճանապարհը կհիմնանորոգվի ու կդառնա Կիրանցի հիմնական ճանապարհը։ Այսօր գյուղացիները հավաքվել են գյուղի կենտրոնում։

1976 թվականի քարտեզն են Հայաստանն ու Ադրբեջանը հիմք ընդունել սահմանազատման համար՝ հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Ադրբեջանը երկար ժամանակ չէր համաձայնվում որևէ քարտեզի շուրջ՝ բերելով պատմական քարտեզներ և այլն։

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն ինչպե՞ս է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած սահմանազատման հանձնաժողովների՝ մայիսի 15-ի համաձայնությունները։ Factor TV-ի հետ զրույցում նա ասաց՝ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանն էլ զորքերը հետ կքաշի ՀՀ-ից զավթած տարածքներից։

«ՀՀ իշխանությունները, կարծես, կարողացել են համաձայնեցումների գալ Ադրբեջանի հետ՝ դպրոցը և եկեղեցին մնում են մեր տիրապետման տակ։ Եվ, կարծես, ՀՀ պաշտոնյաների ասած խնդրահարույց երեք կետերի վերաբերյալ կան միջանկյալ համաձայնեցումներ, ավելի ճիշտ կլինի ասել՝ հիմնական խնդիրները երկու կողմից լուծող տրամաբանություն է դրվել։ Կիրանցի ճանապարհի պահով լուծումը, կարծես թե, նոր ճանապարհն է, որ ՀՀ-ն պետք է կառուցի»,- նշեց նա։

Այս պրոցեսում ՀՀ-ն միակողմանի զիջումների գնո՞ւմ է, արդյոք, թե՞ պրոցեսը երկկողմ է։

«ՀՀ գլխավոր ձեռքբերումն այն է, որ ֆիքսվում է հստակ տրամաբանություն, այ է՝ Ալմա-Աթայի հռչակագիրը։ ՀՀ կառավարությունը պետք է կարողանա շարունակություն ապահովել այլ տարածաշրջաններում։ Մենք գիտենք, որ եթե այդ տրամաբանությունը շարունակվում է, և Մհեր Գրիգորյանն այսօր ասաց, որ ըստ իր տպավորությունների՝ Ադրբեջանը հակված է շարունակել այս տրամաբանությամբ աշխատել այլ տարածքներում, դա կբերի հակառակ էֆեկտների այլ տարածաշրջաններում՝ ադրբեջանցիները ստիպված կլինեն հետ քաշել իրենց ուժերը ՀՀ այլ տարածքներից, գիտենք, որ զավթած է պահում ՀՀ 31 գյուղերին պատկանող տարածքներ»,- նշեց քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան