Բացառված է Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ դառնա, իմփիչմենթի գաղափարն անհնար պրոցես է․ Նորայր Նորիկյան

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը մեծ հաջողություն է որակել մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև 1976 թվականի քարտեզի համաձայն համաձայնեցված սահմանագծի հատվածների արձանագրությունը։

«Հայաստանի ինքիշխանության և անկախության հետագա զարգացման և ամրապնդման համար դրվել է մի շատ կարևոր անկյունաքար, և երկրորդ՝ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ ՀՀ-ն ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որն էականորեն մեծացնելու է անվտանգության և կայունության մակարդակը ամբողջ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով»,- ասել է նա։

Կիսո՞ւմ է այս գնահատականը «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը։ Factor TV-ի հետ զրույցում նա հարց է հնչեցնում՝ Տավուշում իրականացվողը Փաշինյանը համարում է դեմարկացիա և դելիմիտացիա՞․ «Նույնիսկ եթե դա համապատասխանի երկու երկրների միջպետական սահմաններին, որը համապատասխան է որևէ քարտեզով, ապա այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը։ Սահմանազատման հանձնաժողովների աշխատանքները համակարգող կանոնագիրքը հավանության չի արժանացել խորհրդարանի կողմից»։

Նորայր Նորիկյանը պնդեց նաև, որ երբ Փաշինյանը խոսում է Կիրանցում խաղաղություն մասին, նա պետք է խոսի այն հանգամանքից, որ ՀՀ-Ադրբեջան ամբողջ սահմանի երկայնքով չկա համաձայնություն։ Նորիկյանը կասկածի տակ է դնում հավանականությունը, որ Ադրբեջանը ՀՀ-ին կվերադարձնից զավթած 200-ից 300 ք/կմ տարածքները։

Ըստ ՀՀ կառավարության՝ Կիրանցի համար նպաստավոր լուրն այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր կվերադարձվեն գյուղին: Կառավարությունից հայտնել են, որ ոչ միայն եկեղեցու, այլև Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հարցն էլ «լուծվել է լավագույն ձևով», և որ ճանապարհն ամբողջությամբ ՀՀ տարածքում է, եկեղեցին՝ նույնպես, իսկ սահմանագիծը գտնվում է թե՛ ճանապարհից, թե՛ եկեղեցուց բավականին հեռու:

Արդյո՞ք սա ձեռքբերում է։ Ընդդիմությունը մեղադրում էր միակողմանի զիջումների մեջ։ Առաջիկա 8-9 օրերի ընթացքում երկու կողմերի սահմանապահները կանգնելու են համաձայնեցված սահմանի վրա։ ՀՀ կառավարությունը պնդում է, որ սա ավելի անվտանգ է դարձնելու սահմանը, երբ ծանր տեխնիկայով զորքերին փոխարինեն սահմանապահները։

Վարչապետի աշխատակազմն անդրադարձել է մեղադրանքներին, թե սահմանազատման ընթացիկ գործընթացը միակողմանի զիջում է Հայաստանի կողմից, և սրվելու են անվտանգային սպառնալիքները Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերի համար․ «Դելիմիտացված սահման ունենալը չի կարող երկրի կամ որևէ բնակավայրի անվտանգության սպառնալիք դառնալ: Ընդհակառակը, նման սահմանագիծը չեզոքացնում է սպառնալիքը։ Ինչ վերաբերում է զիջմանը, սահմանի վերարտադրությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա չի կարող զիջում համարվել, որովհետև վերարտադրվում է այն սահմանը, որը մենք ունենք, որը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանագիծն է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան