Ամբողջ երկրում իրավիճակը հանգիստ է, այս մասին գրառում է արել ՀՀ-ում ԵՄ առաքելությունը (EUMA)։ Խաչիկ գյուղի գյուղապետի խնդրանքով առաքելությունը հետևել է տեղի ֆերմերների գյուղատնտեսական աշխատանքներին: «Մենք շարունակում ենք ամենօրյա պարեկությունը Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում: Տեղեկացվում է, որ ողջ երկրում իրավիճակը հանգիստ է»,- ասված է ՀՀ-ում ԵՄ առաքելության թվիթերյան էջում արված գրառման մեջ։

