ՆԱՏՕ-ն ծրագրում է Ուկրաինայի համար 100 միլիարդ դոլարի չափով հնգամյա ռազմական օգնության փաթեթ հատկացնել, գրում է Financial Times-ը։ Ըստ հրապարակման՝ սա դաշինքի փորձն է՝ պաշտպանել Ուկրաինան ԱՄՆ-ում քաղաքական տրամադրությունների փոփոխությունից՝ կապված նախագահի պաշտոնում Թրամփի ընտրվելու հնարավորության հետ։ Միջոցներ հատկացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որն այս աշնանը կանցնի թոշակի։ Ստոլտենբերգն ակնկալում …

