ՆԳՆ-ն ջրային պարեկների համար 309 մլն դրամի «Միցուբիշի Լ200» մակնիշի ավտոմեքենա է գնել։ Ընդհանուր առմամբ, ձեռք է բերվել 20 հատ պիկապ թափքով ավտոմեքենա՝ յուրաքանչյուրի համար վճարելով 15 միլիոն 450 հազար դրամ։ Այս տեղեկությունը Factor TV-ին հասանելի է դարձել գնումների պետական համակարգից։ Ոստիկանության պարեկային ծառայությունն ավտոմեքենաները ձեռք է բերել «Մուրան» ՍՊԸ-ից։ Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին։ …