Պեսկովը հայտարարել է, թե Թուրքիան ու ՌԴ-ն Արևմուտքի աննախադեպ ճնշումը շրջանցելու ուղիներ են փնտրում

Լուրեր

11.08.2026 | 10:51
Զապորոժիեում գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
11.08.2026 | 10:50
«Բարսելոնայի» ավագը տեղափոխվել է «Լիվերպուլ»
11.08.2026 | 10:43
Ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց
11.08.2026 | 10:33
Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախի նախկին ղեկավարը, կալանավորվել է
11.08.2026 | 10:30
Գալուզինը նշել է, թե երբ կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը
11.08.2026 | 10:22
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11.08.2026 | 10:20
Դնեպրոպետրովսկում ռուսական հարվածների հետևանքով 3 մարդ է զոհվել
11.08.2026 | 10:13
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն կոչ է անում տնտեսվարողներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ
11.08.2026 | 10:01
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 09:43
Արմավիրի մարզում 2026-ի առաջին կիսամյակում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ՆԳՆ
11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Արևմուտքը ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, ու թեև Մոսկվայի և Անկարայի տնտեսական փոխգործակցության մեջ կան խնդիրներ, երկու երկրներն էլ ելքեր են փնտրում ստեղծված իրավիճակից ու դրանք անպայման կգտնեն։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Տնտեսական առումով դժվարություններ կան, դա նաև բացասական ազդեցություն ունի մեր բիզնես երկխոսության վրա։ Արևմուտքի այս ճնշումը շրջանցելու ուղիներ ենք փնտրում, անպայման կգտնենք։ Ամերիկացիներն ու բրիտանացիները, ինչպես նաև նրանց ստեղծած քվազի-հետախուզական մարմիններն աննախադեպ ճնշում են գործադրում պատժամիջոցների ռեժիմներին համապատասխանելու համար»,- ասել է Պեսկովը։

Նրա պնդմամբ՝ այդ ներկայացուցիչները «գալիս են Անկարա, հավաքում պաշտոնյաներին և բիզնեսի ղեկավարներին և կոպիտ կերպով սպառնում նրանց»։

«Որոշ երկրներում, օրինակ՝ Չինաստանում, դա անում են ավելի քաղաքավարի։ Թուրքիայի համար կարող է ավելի դժվար լինել դիմակայել այդ ճնշումներին՝ հաշվի առնելով, ի թիվս այլ բաների, երկրի տնտեսական խնդիրները»,- ասել է Կրեմլի խոսնակը։