Թուրքիան ստորագրել է F-16-ներ գնելու՝ ԱՄՆ-ի առաջարկի և դրա ընդունման մասին նամակը

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը ողջունել է Թուրքիայի կողմից պաշտոնական նամակի ստորագրումը, որը հավաստում է 23 միլիարդ դոլար արժողությամբ 40 միավոր նոր F-16 Block 70 կործանիչներ ներառող ռազմական վաճառքի փաթեթը։

«Թուրքիան ստորագրել է F-16-ներ գնելու առաջարկի և դրա ընդունման նամակը։ Վաճառքը ներդրում է ՆԱՏՕ-ի փոխգործունակության մեջ և կաջակցի Միացյալ Նահանգների, Թուրքիայի և ՆԱՏՕ-ի դաշինքի ազգային անվտանգության շահերին: Կարող եք հիշել, որ որոշ ժամանակ տևեց այս կոնկրետ վաճառքն ավարտին հասնելու համար, և մենք ուրախ ենք տեսնել, որ այն առաջ է ընթանում»,- ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Այս մեկնաբանությունները վկայում են այն մասին, որ երկու կողմերը համաձայնության են եկել գնման պայմանների շուրջ։ Վաճառքի հետ մեկտեղ Թուրքիան շարունակում է փնտրել F-16-ների որոշ մասերի համատեղ արտադրություն և փոխհատուցել շուրջ 1,4 միլիարդ դոլարը, որը նա ներդրել էր F-35 կործանիչների համար՝ նախքան հանվեց այդ ծրագրից ռուսական C-400 համակարգերի գնման պատճառով։

Միաժամանակ, նախօրեին Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեքը հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ և գրառում արել X-ում։

«Այսօր կարևոր առաջընթաց է Թուրքիայի կողմից վերջին սերնդի F-16 Block 70 կործանիչների գնման գործում: Սա լավ է ԱՄՆ ազգային անվտանգության, Թուրքիայի ազգային անվտանգության և ՆԱՏՕ-ի փոխգործունակության համար»,- գրել է դեսպանը։

Էմմա Չոբանյան