Hamster Kombat կամ «хомяк»-ի խաղը․ որքանո՞վ է այն անվտանգ և շահութաբեր

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Վերջին շրջանում Hamster Kombat-ը կամ կամ ինչպես ասում եմ «хомяк»-ի խաղը Հայաստանում մեծ տարածում է ստացել։ Telegram-ի միջոցով աշխատող բջջային այս հավելվածի առջև շատերը ժամեր են անցկացնում հնարավոր շահույթ ստանալու մղումով, խաղում են ու հրավիրում նաև ընկերներին, միավորներ կուտակում և երազում հարստանալու մասին։

Որքանով է Hamster Kombat-ը անվտանգ և շահութաբեր: Այս մասին տեսանյութ է տարածել տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

Ինչ է Hamster Kombat-ը

«Սա Telegram-ի մեջ ներդրված խաղ է, որը թույլ է տալիս կտկտացնելով ինչ-որ վիրտուալ, ենթադրական գումար կուտակել։ Ստեղծողները խոսք են տալիս, որ ապագայում դրանք կդառնան կրիպտոարժույթ և նրանք, ովքեր կուտակել են, կկարողանան տեղափոխել բորսա և սրա դիմաց ստանալ գումար։ Բնականաբար, եթե դուք, օրինակ, ունեք 560 մլրդ, չի լինելու այդքան այդ գումարը, կարող է՝ 1 մլրդ-ը դառնա 10 ցենտ։ Այնպես որ՝ եթե նույնիսկ սա դառնա գումար, ապա չգիտեք՝ ինչքան կդառնա։ Ինչու կան հույսեր, որ կարող է դառնալ, որովհետև նմանատիպ մի բան կար, Notcoin էր, և այն արդեն մտել է բորսա, կապիտալիզացիան հասել է համարյա 3 մլրդ-ի ու ինչ-որ մարդիկ ինչ-որ գումարներ շահել են։ Այնպես չէ, որ ինչ-որ մարդիկ միլիոնատեր են դարձել, դա ֆիքսենք, քանի որ այդ քոինների գերակշռող մասը դրա ստեղծողների մոտ է մնում։ Արդյո՞ք սա կդառնա էդպիսին․ ոչ մի երաշխիք չկա։ Ոնց որ՝ կա Pi network, մարդիկ արդեն տարիներով սպասում են՝ երբ են դառնալու միլիոնատեր ու էդպես սպասում են մինչև հիմա։ Հիմա սա էլ, առավել ևս, որ պարզ չէ, թե ովքեր են ստեղծել Hamster Kombat-ը։ Օրինակ՝ Ուկրաինայում լուրջ աղմուկ է բարձրացել սրա դեմ, որովհետև կայքը, որը սրա հետևում կանգնած է, ռուսական դոմեյն է, առել են Ռուսաստանում, այսինքն՝ ինչ-որ ռուսական հետքեր են երևում։ Իրական է, թե ոչ, պարզ չէ, բայց եթե ռուսական հետքեր չունենար, դժվար թե ինչ-որ մեկը ռիսկ աներ այնտեղ գրանցել, որովհետև կարող է ընկնել պատժամիջոցների տակ», -նշում է Մարտիրոսյանը։

Տեղեկատվական անվտանգության մասնագետը մի քանի հստակեցնող կետեր է առանձնացնում․

  • Պարզ չէ՝ ովքեր են սրա հետևում կանգնած։
  • Ռուսական հետքեր են երևում։
  • Պարզ չէ, այն երբևէ գումար կդառնա, թե ոչ։  Եթե չդառնա, կպարզվի, որ անիմաստ ժամանակ եք կորցրել, եթե դառնա, միգուցե մի օր դառնաք մի քիչ հարուստ, շատ հարուստ ամեն դեպքում դժվար թե դառնաք։

Իսկ որքանով է այն անվտանգ

«Այն նստած է Telegram-ի Native App-երի վրա, դրա համար Telegram-ի անվտանգության թիմը պատասխանատու է։ Արտաքին լուրջ հնարավոր խնդիրներ չեն երևում։ Այն մարդկանցից լուրջ տվյալներ չի քաշում, բայց եթե մի օր տեսնեք, որ այստեղ ինչ-որ ուրիշ շարժ կգնա, ձեզնից ինչ-որ լրացուցիչ բաներ կուզեն․ քարտի տվյալներ և այլն․ իմացեք, որ արդեն ռիսկային գոտի եք մտնում ու պատասխանատվությունը ձեր վրա է․ եթե մի բան եղավ, ոչ ոք տեր չի կանգնելու։ Սա ինչ-որ անանուն կրիպտոտիրույթ է, եթե մի բան եղավ, մոռացեք, որ որևէ մեկը ձեզ ինչ-որ բանով կարող է օգնել»,- զգուշացնում է Մարտիրոսյանը՝ ամփոփելով․ լուրջ վտանգ չկա, կա այն ռիսկը, որ դուք հնարավոր է անիմաստ գործով եք զբաղված, տեսականորեն կարող է մի քիչ գումար վաստակեք, շատ աննկատ տեսականորեն կարող է այդ գումարը լինի վերջում մեծ։

Անժելա Պողոսյան