Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Իր խոսքում Իրակլի Ղարիբաշվիլին նշել է. «Հարգելի պարոն վարչապետ, ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հյուրընկալել Թբիլիսիում: Պարոն վարչապետի հետ մենք ջերմ զրույց ունեցանք: Քննարկել ենք կարևոր հարցեր, որոնք …

