Իռլանդիայում բացվել են ընտրատեղամասերը. երկիրն ընտրում է Եվրախորհրդարանի իր անդամներին

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Իռլանդիայում կայանալիք եվրոպական ընտրություններին կարող են քվեարկել միայն Իռլանդիայի քաղաքացիները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում՝ բոլորը, ովքեր ապրում են Իռլանդիայում ավելի քան վեց ամիս, գրում է Euronews-ը:

Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 7-ին և կփակվեն 22:00-ին: Իռլանդիան Եվրախորհրդարան կուղարկի 14 պատգամավորի, որոնք կներկայացնեն 720 տեղանոց պալատի 2%-ը։ Ընտրությունները կորոշեն նաև 949 քաղաքային և շրջանային խորհրդի տեղեր 31 մունիցիպալիտետներում, իսկ Լիմերիկի բնակիչներն առաջին անգամ կընտրեն իրենց քաղաքապետին:

Ռեկորդային թվով ծայրահեղ աջ թեկնածուներ են մասնակցում տեղական խորհուրդների և Եվրախորհրդարանի ընտրություններին, սակայն պարզ չէ, թե քանիսն են ընտրվելու կամ արդյո՞ք նրանք կմիանան Եվրոպայում ծայրահեղ աջերի սպասվող աճին:

Իշխող կոալիցիայի կուսակցությունները փորձել են չեզոքացնել սպառնալիքը՝ խստացնելով հռետորաբանությունն ու միջոցները միգրանտների ու ապաստան հայցողների դեմ։ Ծայրահեղ աջերը նաև որոշակի դիրք են կորցրել իրենց ձայնը բաժանող թեկնածուների թվի աճի պատճառով: