Բաքվում տեղի ունեցել է գերեվարված արցախցի Ռաշիդ Բեգլարյանի շինծու դատավարությունը

Լուրեր

06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
Բոլորը

Բաքվում տեղի է ունեցել դեռևս 2023 թվականի օգոստոսի 1-ին Արցախում մոլորված ու ադրբեջանցիների կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանի շինծու գործով դատական նիստը։ Նրան մեղադրում են, իբր, «Խոջալուի ցեղասպանության» իրականացման մեջ։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ Սաբունչիի շրջանային դատարանում Ֆիզուլիի ռազմական դատարանի դատավոր Ալի Սուլեյմանովի նախագահությամբ տեղի ունեցած նիստի ժամանակ հրապարակվել են հետաքննության փաստաթղթերը։ Իբր, պարզվել է, որ նրա հաշվեհամարներին Ֆրանսիայից շուրջ 2 մլն եվրո է փոխանցվել։ Բեգլարյանն ասել է, որ Ֆրանսիայում ապրող որոշ անձինք այդ գումարը նվիրաբերել են իրեն օգնելու համար, այնուհետև հնչեցվել են նրա նախնական ցուցմունքները։

Ցուցմունքի ժամանակ նա ասել է, որ ծնունդով Ասկերանից և աշխատել է որպես վարորդ։

«Այդ ժամանակ Ղարաբաղում հայերի զինված խմբեր կային, Ասկերանում նույնպես կար այդ խմբերից մեկը, Վիտալի Բալասանյանն Ասկերանի խմբի ղեկավարն էր, ես անզեն էի։ Բանակում մի մարդ կար՝ Սեգո Դոլուխանյան անունով։ Մենք նրա հետ ընկերներ էինք։ Սեգոն մասնակցել է ակտիվ մարտերի։ Սեգոն ինձ պատմում էր դեպքերի մասին։ Նա ասաց, որ խոջալեցիները Ասկարան ամրոցի կողմից Գարգառ գետով գնալու են Աղդամ, ժողովրդին կդիմավորի Ասկարանի ստորաբաժանումը։ Ղարաբաղի հայերը գիտեին, որ ժողովուրդն այնտեղով է անցնելու։ Ասկերանի բերդի մոտ 50-60 զինված հայեր էին սպասում։ Այնտեղ ասել են, որ ժողովրդին խաբել են, որ Նախիջևանլի գյուղից դեպի Աղդամ միջանցք են տվել։ Սեգոն ասաց, որ մեզ հրամայել են սպանել նրանց։ Այդ ճանապարհով քայլում էր 150 մարդ։ Այն բանից հետո, երբ մարդիկ հավաքվեցին, հայ զինված անձինք սկսեցին կրակել նրանց վրա»,- իբր պատմել է Բեգլարյանը։

Նա ասել է, թե ինքն այդ իրադարձություններին մասնակից չի եղել, և Սեգո Դոլուխանյանի ասածներից ամեն ինչ գիտի։  Նա նշել է, թե Դոլուխանյանն իրեն հեռվից ցույց է տվել մարդկանց թաղման վայրերը ու դատարանի պարտադրանքով հայտարարել է, թե «ընդունում է, որ Խոջալուի դեպքերը ցեղասպանություն են»։

Դատավորը հրապարակել է, իբր, «Ռաշիդ Բեգլարյանի պատերազմական ուղին» կոչվող փաստաթուղթը, որը գրված է հայերենով։ Փաստաթղթում ասվում է, թե «իր մարտական ​​գործունեությունը սկսել է  1988 թվականին, ծառայել է 3-րդ ջոկատում, այդ ջոկատի ղեկավարը եղել է Մուրադ Պետրոսյանը, մասնակցել է մի շարք շրջանների ազատագրմանն ու պատերազմում 8 անգամ վիրավորվել։ Հետագայում իրենց խումբը մեծացել և դարձել է դիվիզիա, իսկ ինքն դարձել է դիվիզիայի հրամանատար»։ Բեգլարյանն ասել է, որ գրվածն ուռճացված է և արվել է պետությունից գումար ստանալու համար։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանը 2023 թվականի օգոստոսի 1-ին Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից դուրս էր եկել և մոլորվելու հետևանքով հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Ադրբեջանցի սահմանապահները նրան ձերբակալել էին։

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հայտարարել էր, թե «քննչական գործողությունների ընթացքում Ռաշիդ Բեգլարյանը մանրամասն տեղեկություններ է հաղորդել կատարված հանցագործությունների մասին՝ հստակ նշելով այն վայրերը, որտեղ հանցավոր գործողություններ են կատարվել խաղաղ բնակչության նկատմամբ»։ Ըստ հաղորդագրության՝ նա մեղադրվում է, իբր, Ստեփանակերտի թիվ 3 մանկական հիվանդանոցում պահվող«գերեվարված ադրբեջանցիներին խոշտանգելու, ինչպես նաև խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, անօրինական զինված կազմավորումների գործունեությանը մասնակցելու համար»:

Էմմա Չոբանյան