Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնում են, որ կիրակի լույս երկուշաբթի գիշերը Սումիի շրջանում ռուսական կողմից արձակված 13 «Շահեդ»-ներից 12-ը խոցվել են, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ուկրաինացի զինվորականները, սակայն, չեն հստակեցնում, թե ուր է հարվածել չխոցված անօդաչու թռչող սարքը։ Տեղական տելեգրամ-ալիքները հաղորդում են, որ Սումիում ԱԹՍ-ների հարձակման ժամանակ էլեկտրաէներգիան և ջրամատակարարումն անջատվել են։ Քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավարը …

