Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության առաջին մասնակիցը «Արարատ-Արմենիա»-ն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 8-ին կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը: Եզրափակչի ուղեգիրը վիճարկեցին «Փյունիկը» և «Արարատ-Արմենիան»: «Արարատ-Արմենիան» առավելության հասավ մրցակցի նկատմամբ նվազագույն հաշվով՝ նվաճելով եզրափակչի առաջին ուղեգիրը: Կիսաեզրափակիչ մյուս խաղում մրցեն «Շիրակ»-ն ու «Ուրարտու»-ն է:

