Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունիսի 26-ից 29-ը հյուրախաղերով հանդես կգա Ամերիկայի Միացյալ Նահանգներում․ տեղեկացնում են նվագախմբի լրատվական ծառայությունից։ Ամերիկյան երեք ամենահեղինակավոր համերգասրահներում կհնչի բացառապես Արամ Խաչատրյանի փառահեղ երաժշտությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ և նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Համերգները տեղի կունենան հունիսի 26-ին Բոսթոնի «Սիմֆոնի Հոլ» …

