Հայաստանը 148 ձայնով ընտրվեց ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ
Քաղաքականություն
07.06.2024 | 21:45Քիչ առաջ Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնակայանում կայացած քվերակությամբ Հայաստանը 148 ձայնով ընտրվեց ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ: Այս մասին տեղեկացնում են Հհ ԱԳՆ-ից։
«Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի գործընկեր պետություններին աջակցության համար:
Հայաստանը հանձնառու է նպաստելու միջազգային համագործակցությանը Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման ուղղությամբ»,- ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ: