Ուկրաինայի Սումիի շրջվարչակազմը հայտնել է, որ ռուսական «Շահեդ» անօդաչու թռչող սարքը հարվածել է մարզկենտրոնի հինգ հարկանի բնակելի շենքին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Վնասվել է 30 բնակարան, որից 15-ը՝ ամբողջությամբ ավերվել։ «Ցավոք, զոհեր կան։ Նրանց թիվը ճշտվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Փլատակների տակից դուրս է բերվել 10 մարդ, որոնցից ութը տարբեր աստիճանի վնասվածքներ է …

