Գերմանիան արգելափակում է ՌԴ-ի նկատմամբ ԵՄ նոր պատժամիջոցները

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Գերմանիայի կառավարությունը ձգձգում է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ բանակցությունները, որը պետք է հաստատվեր G7-ի գագաթնաժողովի սկզբում։ Այս մասին հայտնել են dpa-ը և AFP-ն՝ վկայակոչելով Բրյուսելի դիվանագետներին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նոր փաթեթը կոչված է կանխելու Ռուսաստանի կողմից գործող սահմանափակումների շրջանցումը, որոնք սահմանվել են Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման պատճառով:

Ըստ dpa-ի զրուցակիցների՝ Գերմանիայի տատանումները և փաստաթղթի տեքստը փոփոխելու խնդրանքը «վճռորոշ գործոն են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերջին փաթեթի ձգձգման համար»:

«Վերջին շրջանում տպավորություն է ստեղծվում, որ Գերմանիան նոր Հունգարիան է»,- ասել է դիվանագետներից մեկը՝ նկատի ունենալով, որ Վիկտոր Օրբանի կառավարությունը բազմիցս արգելափակել է Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների ընդունումը և Ուկրաինային օգնության տրամադրումը։

ԵՄ-ում Գերմանիայի մշտական ​​ներկայացուցչության խոսնակը հրաժարվել է մեկնաբանել բանակցությունների ընթացքը՝ ասելով, որ քննարկումները գաղտնի են եղել։

Ըստ dpa-ի զրուցակիցների՝ Բեռլինը խոչընդոտում է այն միջոցների հաստատմանը, որոնք ուղղված են հիմնականում Ռուսաստանի Դաշնության դեմ գործող պատժամիջոցների շրջանցման բարդացմանը։ Մասնավորապես, Գերմանիան կոչ է անում սահմանափակել կամ ընդհանրապես վերացնել որոշ ապրանքների նկատմամբ պատժամիջոցների խախտման դեպքում դուստր ձեռնարկություններին պատասխանատվության ենթարկելու դրույթը, քանի որ, հակառակ դեպքում, «գերմանական ընկերությունները կարող են պատասխանատվության ենթարկվել»։

Գերմանական կառավարությունը նաև ավելորդ է համարում հաշվետվությունների ներկայացման որոշ պահանջները և պաշտպանում է միջոցների մեղմացումը, որոնք սահմանափակում են ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգի (SPFS) օգտագործումը՝ SWIFT-ի ռուսական անալոգը:

ԵՄ նոր պատժամիջոցները կոչված են բարդացնելու ՌԴ-ի նկատմամբ սահմանափակումների շրջանցումը, որը շարունակում է ներկրել արևմտյան տեխնոլոգիաներ զենքի արտադրության համար, որն էլ օգտագործվում է Ուկրաինայի դեմ պատերազմում։ Բացի այդ, ԵՄ-ն նախատեսում է առաջին անգամ խիստ պատժամիջոցներ կիրառել ռուսական հեղուկացված բնական գազի (LNG) արդյունաբերության դեմ։ Բրյուսելը նախատեսում է արգելել Ռուսաստանին օգտագործել նավահանգիստները երրորդ երկրներ LNG փոխադրելու համար։