Մերձավոր արևելքում լարվածության աճը լուրջ անհանգստության պատճառ է. այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն X-ի պաշտոնական էջում։ «Մենք կոչ ենք անում առաջնահերթություն տալ երկխոսությանը: Պետք է խուսափել հետագա առճակատումից»,- նշել է գերատեսչությունը: Հիշեցնենք, որ Իրանը գիշերը Իսրայելի ուղղությամբ ավելի քան 200 ԱԹՍ ու հրթիռ է արձակել, որոնց մեծ մասը, Իսրայելի Պաշտպանության բանակի պնդմամբ՝ ոչնչացվել են։

